«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացը Նոյեմբերյանում և Ոսկեվանում

Հոկտեմբերի 22-ին և 23-ին Տավուշի մարզի Ոսկեվան և Նոյեմբերյան համայնքներում տեղի է ունեցել «Ֆիզիկան բոլորի համար է» դասախոսությունների հերթական շարքը, որին մասնակցել են ավագ դասարանների շուրջ 60 աշակերտներ:

7-ph-ev1

Հրթիռի մեկնարկը Նոյեմբերյանում

Դասախոսությունների նպատակը եղել է ֆիզիկայի տարբեր ճյուղերի և դրանց կիրառությունների ուսումնասիրությունը, նյութը մատուցվել է հնարավորինս մատչելի և առանց բանաձևերի:

7-ph-ev2

«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացի Ոսկեվանցի մասնակիցները

Դասախոսությունների ընթացքում մասնակիցները ծանոթացան հրթիռների աշխատանքի տեսական մասին, լուծեցին շարժմանը վերաբերող խնդիրներ և ձեռք բերված գիտելիքները կիրառեցին գործնականում՝ հրթիռ կառուցելով և արձակելով։

Ինչպես նաև, ծանոթացան լազերների աշխատանքին և դրանց կիրառություններին, օպտիկայի կիրառություններին ժամանակակից սարքավորումներում և բժշկության մեջ, ռեզոնանսի երևույթին և 3D նկարներ պատրաստելու եղանակներից մեկին:

7-ph-ev3

«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացի Նոյեմբերյանի մասնակիցները

Գիտական դասընթացը կազմակերպվել էր OSA (The Optical Society) կազմակերպության ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղերի կողմից աջակցությամբ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության և SPIE (The International Society for Optics and Photonics) կազմակերպությունների ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղի:

Հեղինակ՝ Նաիրա Գրիգորյան: