«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացը Գյումրիում

Հոկտեմբերի 8-ին և 9-ին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ «Ֆիզիկան բոլորի համար է» գիտական երկօրյա դասընթաց, որի ընթացքում խոսվեց նանոտեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, օպտիկական սարքերի կիրառությունների, կիսահաղորդիչների, հրթիռաշինության և մի շարք այլ հետաքրքիր թեմաների մասին:

5-ph-ev1

«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացի մասնակիցները և կազմակերպիչները

Կատարվեցին փորձերի ցուցադրություններ, հրթիռաշինության գործնական պարապմունքներ, իսկ դասընթացը եզրափակվեց կազմակերպված հանրային աստղադիտումով, որին մասնակցեցին ավելի քան 60 երիտասարդներ և պատանիներ:

5-ph-ev2

Հանրային աստղադիտում Գյումրիում

Գիտական դասընթացը կազմակերպվել էր ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի Ուսանողական խորհրդի և OSA (The Optical Society ) կազմակերպության ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղերի կողմից աջակցությամբ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության, ԳՊՄԻ Ուսանողական խորհրդի և SPIE (The International Society for Optics and Photonics) կազմակերպությունների ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղի:

Հեղինակ՝ Սոֆյա Հարությունյան: