«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացը Էջմիածնում

Մարտի 1-2 տեղի ունեցավ հերթական «Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացը, այս անգամ Էջմիածին քաղաքում։ Դասընթացն անցկացվեց Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական ուսումնական հաստատությունում։

«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացի մասնակիցները

Երկօրյա դասընթացի առաջին օրը երեխաներին ներկայացվեցին դասախոսություններ ֆիզիկայի ստեղծման մեթոդների, գերտեսողության և օպտիկայի կիրառությունների վերաբերյալ։ Երեխաները նաև կատարեցին ինտերակտիվ վարժանքներ գերտեսողություն ստանալու համար։

Ինտերակտիվ դասախոսություն

Դասընթացի երկրորդ օրը մասնակիցների համար հեղուկ-բյուրեղների կիրառությունների վերաբերյալ դասախոսություն անցկացրեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Տիգրան Դադալյանը։ Այնուհետ, դասախոսությամբ հանդես եկավ ինտերնետ կապի մատակարար «Արփինետ» ընկերության ներկայացուցիչը, երեխաներին ներկայացնելով օպտիկական տեխնոլոգիաների կիրառությունները ինտերնետ կապի մատակարարման մեջ։ Օրվա վերջում երեխաների համար կազմակերպվեցին փորձարարական ցուցադրություններ։

Դասընթացին մասնակցում էին մոտ 30 աշակերտներ։

Հեղինակ՝ Կարապետ Մանուկյան: