ֆիզիկա և համակարգչային մոդելավորում

2016 թվականի սեպտեմբերի 26-ից մեկնարկել է «ֆիզիկա և համակարգչային մոդելավորում» դասընթացը: Այն տեղի է ունենալու Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 16:30: Յուրաքանչյուր դասի տևողությունը 1.5 ժամ է: Յուրաքանչյուր դասընթացի օրվանից հետո հանձնարարությունները և հավելյալ նյութերը տեղադրվում են հետևյալ էջում:

Դասընթացին մասնակցում են տարբեր բուհերի 1-2-րդ կուրսի ուսանողները՝ Երևանի պետական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից և Հայ-ռուսական պետական համալսարանից, որոնք ընտրվել են մրցույթային կարգով:

Ճամբար «Ֆիզիկան ու Մենք. բացահայտելով օպտիկան»Ֆիզիկայի բաժնում մասնակիցները նախ ծանոթանալու են ֆիզիկայի տարբեր բաժինների տեսությանը, այնուհետև նրանց են հանձնարարվելու խնդիրներ և պրակտիկ աշխատանքներ: Այս տեսական գիտելիքները կիրառվելու են համակարգչային և փորձարարական դասերի ժամանակ:

Համակարգչային մոդելավորման դասընթացը ներառում է LabVIEW գրաֆիկական ծրագրավորման լեզվի ուսուցում: Նախ մասնակիցները կծանոթանան ծրագրավորման հիմունքների և LabVIEW ծրագրային փաթեթի հետ, այնուհետ խումբը կմշակի ֆիզիկական երևույթների սիմուլյատորներ և հաշվարկային ծրագրեր:

Դասընթացի հանդիսանում է «Ֆիզիկան ու Մենք. բացահայտելով օպտիկան» գիտական ճամբարի ընթացքում գործող «Չափիչ սարքերի նախագծում և պատրաստում» աշխատանքային խմբի շարունակությունը:

Հարցերի դեպքում կարող եք գրել մեր էլ. փոստին՝ office@osa.am

Դասընթացը ամբողջությամբ անվճար է ընտրված մասնակիցների համար: Այն կազմակերպվում է OSA (The Optical Society) կազմակերպության ԵՊՀ և ԳԱԱ ուսանողական մասնաճյուղի, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ (Ուսանողական գիտական ընկերության)  և  SPIE (The International Society for Optics and Photonics) կազմակերպության ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղի կողմից: