«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացը Էջմիածնում

Մարտի 1-2 տեղի ունեցավ հերթական «Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացը, այս անգամ Էջմիածին քաղաքում։ Դասընթացն անցկացվեց Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական ուսումնական հաստատությունում։

«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացի մասնակիցները

Երկօրյա դասընթացի առաջին օրը երեխաներին ներկայացվեցին դասախոսություններ ֆիզիկայի ստեղծման մեթոդների, գերտեսողության և օպտիկայի կիրառությունների վերաբերյալ։ Երեխաները նաև կատարեցին ինտերակտիվ վարժանքներ գերտեսողություն ստանալու համար։

Ինտերակտիվ դասախոսություն

Դասընթացի երկրորդ օրը մասնակիցների համար հեղուկ-բյուրեղների կիրառությունների վերաբերյալ դասախոսություն անցկացրեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Տիգրան Դադալյանը։ Այնուհետ, դասախոսությամբ հանդես եկավ ինտերնետ կապի մատակարար «Արփինետ» ընկերության ներկայացուցիչը, երեխաներին ներկայացնելով օպտիկական տեխնոլոգիաների կիրառությունները ինտերնետ կապի մատակարարման մեջ։ Օրվա վերջում երեխաների համար կազմակերպվեցին փորձարարական ցուցադրություններ։

Դասընթացին մասնակցում էին մոտ 30 աշակերտներ։

Հեղինակ՝ Կարապետ Մանուկյան:

«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացը Նոյեմբերյանում և Ոսկեվանում

Հոկտեմբերի 22-ին և 23-ին Տավուշի մարզի Ոսկեվան և Նոյեմբերյան համայնքներում տեղի է ունեցել «Ֆիզիկան բոլորի համար է» դասախոսությունների հերթական շարքը, որին մասնակցել են ավագ դասարանների շուրջ 60 աշակերտներ:

7-ph-ev1

Հրթիռի մեկնարկը Նոյեմբերյանում

Դասախոսությունների նպատակը եղել է ֆիզիկայի տարբեր ճյուղերի և դրանց կիրառությունների ուսումնասիրությունը, նյութը մատուցվել է հնարավորինս մատչելի և առանց բանաձևերի:

7-ph-ev2

«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացի Ոսկեվանցի մասնակիցները

Դասախոսությունների ընթացքում մասնակիցները ծանոթացան հրթիռների աշխատանքի տեսական մասին, լուծեցին շարժմանը վերաբերող խնդիրներ և ձեռք բերված գիտելիքները կիրառեցին գործնականում՝ հրթիռ կառուցելով և արձակելով։

Ինչպես նաև, ծանոթացան լազերների աշխատանքին և դրանց կիրառություններին, օպտիկայի կիրառություններին ժամանակակից սարքավորումներում և բժշկության մեջ, ռեզոնանսի երևույթին և 3D նկարներ պատրաստելու եղանակներից մեկին:

7-ph-ev3

«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացի Նոյեմբերյանի մասնակիցները

Գիտական դասընթացը կազմակերպվել էր OSA (The Optical Society) կազմակերպության ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղերի կողմից աջակցությամբ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության և SPIE (The International Society for Optics and Photonics) կազմակերպությունների ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղի:

Հեղինակ՝ Նաիրա Գրիգորյան:

«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացը Գյումրիում

Հոկտեմբերի 8-ին և 9-ին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ «Ֆիզիկան բոլորի համար է» գիտական երկօրյա դասընթաց, որի ընթացքում խոսվեց նանոտեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, օպտիկական սարքերի կիրառությունների, կիսահաղորդիչների, հրթիռաշինության և մի շարք այլ հետաքրքիր թեմաների մասին:

5-ph-ev1

«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացի մասնակիցները և կազմակերպիչները

Կատարվեցին փորձերի ցուցադրություններ, հրթիռաշինության գործնական պարապմունքներ, իսկ դասընթացը եզրափակվեց կազմակերպված հանրային աստղադիտումով, որին մասնակցեցին ավելի քան 60 երիտասարդներ և պատանիներ:

5-ph-ev2

Հանրային աստղադիտում Գյումրիում

Գիտական դասընթացը կազմակերպվել էր ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի Ուսանողական խորհրդի և OSA (The Optical Society ) կազմակերպության ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղերի կողմից աջակցությամբ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության, ԳՊՄԻ Ուսանողական խորհրդի և SPIE (The International Society for Optics and Photonics) կազմակերպությունների ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղի:

Հեղինակ՝ Սոֆյա Հարությունյան:

«Ֆիզիկան ու Մենք» գիտական դասընթաց

2016թ.-ի փետրվարի 4-5-ին ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ «Ֆիզիկան ու Մենք» աշակերտական գիտական դպրոցը, որին մասնակցեցին ավելի քան 80 աշակերտներ Երևանի և Կոտայքի, Արագածոտնի ու Արարատի մարզերի դպրոցներից:

4-ph-we1

Դասընթացի մասնակիցները

Դասընթացի ընթացքում ուսանողները, դասախոսները և գիտաշխատողները ներկայացրին ֆիզիկայի տարբեր ճյուղերն ու կիրառությունները, ինչպես նաև ֆիզիկայի դերը ճարտարապետության, կենսաբանության և բժշկության մեջ:

4-ph-we2

Փոխազդեցության ժամանակի որոշում

4-ph-we3

Փորձեր օպտիկայից

 

 

 

 

 

 

 

 

 

Բացի տեսական դասախոսություններից, ներկայացվեցին նաև փոքրիկ գիտահանրամատչելի ֆիլմեր և իրականացվեցին ինտերակտիվ փորձեր ֆիզիկայի տարբեր ճյուղերից:

4-ph-we4

«Ֆիզիկան ու Մենք» դասընթացի մասնակիցները և կազմակերպիչները

Դասընթացը կազմակերպվել էր OSA ԵՊՀ և ԳԱԱ ուսանողական մասնաճյուղի և ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից աջակցությամբ SPIE ԵՊՀ և ԳԱԱ ուսանողական մասնաճյուղի:

Հեղինակ՝ Ռուբինա Դավթյան:

«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացը Գորիսում

2015 թ.-ի սեպտեմբերի 18-ին և 19-ին Գորիսի հ. 4 ավագ դպրոցում իրականացվեց «Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացը, որին մասնակցում էին ավագ դպրոցի մոտ 50 աշակերտներ:

Առաջին օրը ներկայացվեց, թե ինչ կլիներ, եթե ֆիզիկան չլիներ, մի շարք ինտերակտիվ-համեմատական դասախոսություններ եղան, որոնց ժամանակ համեմատության մեջ էին դրվեցին ֆիզիկայում կիրառվող մեծությունները:

2-1-participants

Ծրագրի երկրորդ օրվա ընթացքում ներկայացվեց ֆիզիկայի կիրառությունները և կապն այլ գիտությունների՝ մոլեկուլային կենսաբանության և ճարտարապետության հետ: Այնուհետև ցուցադրվեցին մի շարք փորձեր, որոնց ներգրավվեցին նաև աշակերտները: Փորձերի մի մասն օպտիկական երևույթների ինտերակտիվ ցուցադրություն էր, իսկ մյուս մասում ներկայացվեցին այնպիսի փորձեր, որոնք կարելի է անել տանը` օգտագործելով ձեռքի տակ գտնվող առարկաները:

2-2-optical-experiments

Երեկոյան իրականացվեց աստղադիտում, որի ժամանակ մասնակիցները դիտեցին Լուսինը և գիշերային երկնքի մի քանի պայծառ աստղեր:

Այս ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Ֆիզիկան բոլորի համար է» բլոգում:
Հեղինակ՝ Ռուբինա Դավթյան: