Անցած տարիների ընթացքում մենք կազմակերպել ենք բազում կոնֆերանսներ, գիտական դպրոցներ, այցելություններ և ցուցադրություններ դպրոցներում, սեմինարներ և այլն:

«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացը Նոյեմբերյանում և Ոսկեվանում

Հոկտեմբերի 22-ին և 23-ին Տավուշի մարզի Ոսկեվան և Նոյեմբերյան համայնքներում տեղի է ունեցել «Ֆիզիկան բոլորի համար է» դասախոսությունների հերթական շարքը, որին մասնակցել են ավագ դասարանների շուրջ 60 աշակերտներ:

7-ph-ev1

Հրթիռի մեկնարկը Նոյեմբերյանում

Դասախոսությունների նպատակը եղել է ֆիզիկայի տարբեր ճյուղերի և դրանց կիրառությունների ուսումնասիրությունը, նյութը մատուցվել է հնարավորինս մատչելի և առանց բանաձևերի:

7-ph-ev2

«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացի Ոսկեվանցի մասնակիցները

Դասախոսությունների ընթացքում մասնակիցները ծանոթացան հրթիռների աշխատանքի տեսական մասին, լուծեցին շարժմանը վերաբերող խնդիրներ և ձեռք բերված գիտելիքները կիրառեցին գործնականում՝ հրթիռ կառուցելով և արձակելով։

Ինչպես նաև, ծանոթացան լազերների աշխատանքին և դրանց կիրառություններին, օպտիկայի կիրառություններին ժամանակակից սարքավորումներում և բժշկության մեջ, ռեզոնանսի երևույթին և 3D նկարներ պատրաստելու եղանակներից մեկին:

7-ph-ev3

«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացի Նոյեմբերյանի մասնակիցները

Գիտական դասընթացը կազմակերպվել էր OSA (The Optical Society) կազմակերպության ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղերի կողմից աջակցությամբ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության և SPIE (The International Society for Optics and Photonics) կազմակերպությունների ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղի:

Հեղինակ՝ Նաիրա Գրիգորյան:

«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացը Գյումրիում

Հոկտեմբերի 8-ին և 9-ին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ «Ֆիզիկան բոլորի համար է» գիտական երկօրյա դասընթաց, որի ընթացքում խոսվեց նանոտեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, օպտիկական սարքերի կիրառությունների, կիսահաղորդիչների, հրթիռաշինության և մի շարք այլ հետաքրքիր թեմաների մասին:

5-ph-ev1

«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացի մասնակիցները և կազմակերպիչները

Կատարվեցին փորձերի ցուցադրություններ, հրթիռաշինության գործնական պարապմունքներ, իսկ դասընթացը եզրափակվեց կազմակերպված հանրային աստղադիտումով, որին մասնակցեցին ավելի քան 60 երիտասարդներ և պատանիներ:

5-ph-ev2

Հանրային աստղադիտում Գյումրիում

Գիտական դասընթացը կազմակերպվել էր ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի Ուսանողական խորհրդի և OSA (The Optical Society ) կազմակերպության ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղերի կողմից աջակցությամբ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության, ԳՊՄԻ Ուսանողական խորհրդի և SPIE (The International Society for Optics and Photonics) կազմակերպությունների ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղի:

Հեղինակ՝ Սոֆյա Հարությունյան:

«Ֆիզիկան ու Մենք. բացահայտելով օպտիկան» ճամբար

Օգոստոսի 8-ից 12-ը տեղի է ունեցել «Ֆիզիկան ու Մենք. բացահայտելով օպտիկան» գիտական ճամբարը, որին մասնակցել են շուրջ 40 բարձր դասարանների աշակերտների և 1-3-րդ կուրսի ուսանողներ:

5-group

«Ֆիզիկան ու Մենք. բացահայտելով օպտիկան» ճամբարի մասնակիցները

Ճամբարի ընթացքում տեղի ունեցած դասախոսությունները շեշտադրված էին ֆիզիկայի տարբեր ճյուղերի և դրանց կիրառությունների վրա: Աշակերտները հնարավորություն ստացան մասնակցել տեսական և փորձարարական աշխատանքների, որոնք վարեցին փորձառու ֆիզիկոսները և երիտասարդ մասնագետները։

Գործնական մասում մասնակիցները բաժանվեցին խմբերի և ուսումնասիրեցին ռոբոտաշինություն, հրթիռաշինություն, ծրագրավորման լեզուներ, ծրագրային փաթեթներ և գործիքներ, որոնք կարող են օգտակար լինել ֆիզիկայով զբաղվելիս։

«Ֆիզիկան ու Մենք» ճամբարին մասնակցությունն անվճար էր։ Ճամբարի մասնակիցների տեղափոխությունը Երևանից ճամբարի անցկացման վայր՝ ԵՊՀ Բյուրականի հանգստյան տուն և հակառակը հոգացին կազմակերպիչները։

Գիտական ճամբարը կազմակերպվել է OSA (The Optical Society) կազմակերպության ԵՊՀ և ԳԱԱ ուսանողական մասնաճյուղի կողմից՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ (Ուսանողական գիտական ընկերության)  և  SPIE (The International Society for Optics and Photonics) կազմակերպության ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղերի հետ համատեղ: Ճամբարը նվիրված է OSA կազմակերպության 100-ամյակին և համարվում է հարյուրամյակի շրջանակում իրականացվող միջոցառում: Այդ իսկ պատճառով ճամբարը կրում է «Բացահայտելով օպտիկան» խորագիրը:

Հեղինակ՝ Վարդան Ավետիսյան:

Կազմակերպիչներ՝

Նարեկ Կարապետյան
Նաիրա Գրիգորյան
Ռուբինա Դավթյան
Աստղիկ Չալյան
Պետրոս Պետրոսյան

Խմբավարներ՝

Կարապետ Մանուկյան
Կարեն Ապրեսյան
Ռազմիկ Արամյան
Տաթևիկ Մկրտչյան
Սոֆյա Հարությունյան

«Ֆիզիկան ու Մենք» գիտական դասընթաց

2016թ.-ի փետրվարի 4-5-ին ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ «Ֆիզիկան ու Մենք» աշակերտական գիտական դպրոցը, որին մասնակցեցին ավելի քան 80 աշակերտներ Երևանի և Կոտայքի, Արագածոտնի ու Արարատի մարզերի դպրոցներից:

4-ph-we1

Դասընթացի մասնակիցները

Դասընթացի ընթացքում ուսանողները, դասախոսները և գիտաշխատողները ներկայացրին ֆիզիկայի տարբեր ճյուղերն ու կիրառությունները, ինչպես նաև ֆիզիկայի դերը ճարտարապետության, կենսաբանության և բժշկության մեջ:

4-ph-we2

Փոխազդեցության ժամանակի որոշում

4-ph-we3

Փորձեր օպտիկայից

 

 

 

 

 

 

 

 

 

Բացի տեսական դասախոսություններից, ներկայացվեցին նաև փոքրիկ գիտահանրամատչելի ֆիլմեր և իրականացվեցին ինտերակտիվ փորձեր ֆիզիկայի տարբեր ճյուղերից:

4-ph-we4

«Ֆիզիկան ու Մենք» դասընթացի մասնակիցները և կազմակերպիչները

Դասընթացը կազմակերպվել էր OSA ԵՊՀ և ԳԱԱ ուսանողական մասնաճյուղի և ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից աջակցությամբ SPIE ԵՊՀ և ԳԱԱ ուսանողական մասնաճյուղի:

Հեղինակ՝ Ռուբինա Դավթյան:

Օպտիկայի Գոտի

OSA ընկերության ԵՊՀ և ԳԱԱ ուսանողական մասնաճյուղը իր մասնակցությունն է ունեցել Հայաստանում կազմակերպված «Օպտիկան և նրա կիրառությունները» 3-րդ միջազգային կոնֆերանսին, 1-5-ը հոկտեմբերի:

OPTICS-2015Կոնֆերանսի ժամանակ մեր մասնաճյուղի անդամները «Օպտիկայի գոտի» կազմակերպեցին, որտեղ մասնակիցներին ցուցադրվում էին օպտիկական փորձեր և երևույթներ:
Optics-zoneՀեղինակ՝ Վարդան Ավետիսյան:

«Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացը Գորիսում

2015 թ.-ի սեպտեմբերի 18-ին և 19-ին Գորիսի հ. 4 ավագ դպրոցում իրականացվեց «Ֆիզիկան բոլորի համար է» դասընթացը, որին մասնակցում էին ավագ դպրոցի մոտ 50 աշակերտներ:

Առաջին օրը ներկայացվեց, թե ինչ կլիներ, եթե ֆիզիկան չլիներ, մի շարք ինտերակտիվ-համեմատական դասախոսություններ եղան, որոնց ժամանակ համեմատության մեջ էին դրվեցին ֆիզիկայում կիրառվող մեծությունները:

2-1-participants

Ծրագրի երկրորդ օրվա ընթացքում ներկայացվեց ֆիզիկայի կիրառությունները և կապն այլ գիտությունների՝ մոլեկուլային կենսաբանության և ճարտարապետության հետ: Այնուհետև ցուցադրվեցին մի շարք փորձեր, որոնց ներգրավվեցին նաև աշակերտները: Փորձերի մի մասն օպտիկական երևույթների ինտերակտիվ ցուցադրություն էր, իսկ մյուս մասում ներկայացվեցին այնպիսի փորձեր, որոնք կարելի է անել տանը` օգտագործելով ձեռքի տակ գտնվող առարկաները:

2-2-optical-experiments

Երեկոյան իրականացվեց աստղադիտում, որի ժամանակ մասնակիցները դիտեցին Լուսինը և գիշերային երկնքի մի քանի պայծառ աստղեր:

Այս ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Ֆիզիկան բոլորի համար է» բլոգում:
Հեղինակ՝ Ռուբինա Դավթյան:

Այցելություն «ՔԵՆԴԼ»

1-1-candle

OSA և SPIE ընկերությունների ԵՊՀ և ԳԱԱ ուսանողական մասնաճյուղերը ԵՊՀ Ուսանողական Գիտական Ընկերության հետ համատեղ 2014 թ.-ի հոկտեմբերի 31-ին կազմակերպել էին այցելություն «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ: Այցի մասնակիցները ծանոթացան կենտրոնի կառուցվածքին, ներկայումս կատարվող հետազոտություններին, այցելեցին հետազոտական լաբորատորիաներ:

CANDLE

Հեղինակ՝ Վարդան Ավետիսյան: