Մեր մասին

OSA (The Optical Society) միջազգային կազմակերպությունը հանդիսանում է օպտիկայի ոլորտի գիտական խոշորագույն կազմակերպություններից մեկը: Այն հիմնադրվել է 1916 թվականին: Այս տարիների ընթացքում OSA-ը կազմակերպել է բազմաթիվ գիտական կոնֆերանսներ, դպրոցներ, տարբեր գիտակրթական միջոցառումներ:

OSA կազմակերպության՝ ԵՊՀ և ԳԱԱ ուսանողական մասնաճյուղը հիմնադրվել է 2004 թ.-ին: Առաջին նախագահը եղել է Նիկոլայ Բալասանյանը: Մասնաճյուղը հանդիսանում է բազում կոնֆերանսների, գիտական դպրոցների, դպրոցներ այցելությունների, հանրային ցուցադրությունների և այլ միջոցառումների կազմակերպիչ:

Ներկայումս ղեկավար կազմը հետևյալն է՝
Նախագահ՝ Վարդան Ավետիսյան,
Փոխնախագահ՝ Ռուբինա Դավթյան,
Քարտուղար՝ Կարեն Ապրեսյան,
Գանձապահ՝ Պետրոս Պետրոսյան: